տուն Սպորտ Պլատինին տխրել է, որ Ոսկե գնդակը չի նվաճել Ռիբերին

Պլատինին տխրել է, որ Ոսկե գնդակը չի նվաճել Ռիբերին

225
0

ronaldo_2789831b

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին տխրել է, երբ իմացել է, որ «Ոսկե գնդակը» ստանում է ոչ թե իր հայրենակից Ֆրանկ Ռիբերին, այլ պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն: Ռիբերին քվեարկության արդյունքով զբաղեցրել էր ընդամենը 3-րդ հորիզոնականը` զիջելով նաև կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Ես տխրել եմ, որ Ռիբերին չկարողացավ նվաճել «Ոսկե գնդակը»: Սակայն ես գիտեմ, որ Կրիշտիանո Ռոնալդուն լիովին վաստակել է այս մրցանակը», —  ասել է Պլատինին: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Տեղեկացնենք նաև, որ Պլատինին «Ոսկե գնդակին» արժանացել է երեք անգամ` 1983, 1984, 1985 թվականներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here