տուն Քաղաքական Միջազգային Պլատինին առաջարկում է դեղին քարտերը փոխարինել տուգանային նստարանով

Պլատինին առաջարկում է դեղին քարտերը փոխարինել տուգանային նստարանով

142
0

1377941467_1618

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ արժե քննարկել դեղին քարտերը տուգանային նստարանով փոխարինելու գաղափարը: Այս մասին հաղորդում է  ՈւԵՖԱ-ի պաշտոնական կաքը:

«Ես կնախընտրեի անել դա, այնպես, ինչպես դա արվում է ռեգբիում: Խախտում կատարածներին կարելի է պատժել խաղից  10 կամ 15 րոպե հեռացմամբ: Այդպես ավելի արդար կլինի, քանի որ խաղացողը կպատժվի հենց խաղի ժամանակ՝ կոնկրետ թիմի հետ հանդիպման ընթացքում, այլ ոչ թե ստանալով դեղին քարտ՝ բաց կթողնի հաջորդ խաղը: Համենայնդեպս, արժե, որպեսզի սա դառնա լուրջ քննարկման և ուսումնասիրության առարկա»,- ասել է Պլատինին:

Պլատինիի խոսքերով` դարպասապահները չպետք է պատժվեն և հեռացվեն խաղադաշտից, եթե խախտել են կանոնները տուգանային հրապարակում: ՈւԵՖԱ-ի նախագահը շեշտել է, որ ՈւԵՖԱի և ՖԻՖԱ-ի անդամ-երկրների ֆուտբոլային շատ ղեկավարներ համաձայն են իր այս առաջարկների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here