Ճապոնացիները գնել են բոլոր Scentee սարքերը, որոնք փոխանցում են սննդի հոտերը: Սարքերը սպառվել են արդեն մինչև վաճառքի հանվելը: Այս մասին ասել է սարքն արտադրող Chaku Perfume ընկերության ղեկավար Ակի Յանաձին:
Նրա խոսքերով` իրեք նախատեսել էին բաց վաճառքը սկսել նոյեմբերի 15-ին, սակայն պատվերների թիվը գերազանցել է արդեն արտադրված մի քանի հազար սարքերը: Տեղեկացնենք, որ Scentee փոխվող քարթրիջներով սարք է, որը կարելի է միացնել խելախոսներին կամ պլանշետներին և ստանալ էկրանների վրա պատկերված նկարների հոտերը: Սարքի գինը կազմում է 35 դոլար: