Պլանշետների օգտագործումը վնասակար է երեխաների առողջության համար,- հաղորդում է Associated Press գործակալությունը։
Գիտնականները նշում են, որ պլանշետի հաճախակի օգտագործումը ազդում է երեխաների վարքագծի եւ սոցիալական զարգացման վրա։ Ավելի ցայտուն դա նկատվում է 8 տարեկանից բարձր երեխաների մոտ։
Միաժամանակ գիտնականները չեն ժխտում նաեւ պլանշետի դրական ազդեցությունները՝ դրանք զարգացնում են ուղեղի առանձին հատվածները եւ հանգստացնում են երեխաներին։
Ամեն դեպքում ծնողները պետք է սահմանափակեն երեխաների՝ պլանշետից օգտվելու ժամանակը եւ հետեւեն, որպեսզի փոքրիկները նաեւ ընթերցանությամբ զբաղվեն եւ ավելի շատ շփվեն մեծահասակների հետ։