«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն նոր պայմանագիր է ստորագրել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիրը, ինչպես նախկինում նշվել է, կգործի մինչև 2019 թվականը: ««Բարսելոնան» պետք է առաջատարի դիրքերում լինի ամենուր: Մենք ամեն ինչ ունենք, որպեսզի վերադառնանք այդ դիրքերին», — ասել է Պիկեն:
Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Պիկեն անցկացրել է 39 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ: