«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ճշգրիտ փոխանցումների քանակով Իսպանիայի ընթացիկ առաջնությունում առաջատարն է: Նա տվել է 1090 ճշգրիտ փոխանցում:
Ճշգրիտ փոխանցումների քանակով երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը (1044): Երրորդը «Սևիլիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան է (1020): Ցուցակի չորրորդ տեղում է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը (1014): Լավագույն հնգյակը եզրափակում է «Բարսայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը (950):
Աղբյուրը՝ armsport.am