տուն Հասարակություն Պերերիվս Եվրոպաներում կանեմ. ֆեյսբուքյան արձագանքներ 35.88 եվրո արժողությամբ տոմսերին

Պերերիվս Եվրոպաներում կանեմ. ֆեյսբուքյան արձագանքներ 35.88 եվրո արժողությամբ տոմսերին

291
0

Իռլանդական Ryanair-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երեւան, Մյունխենից դեպի Գյումրի:

Այս կապակցությամբ վարչապետ Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում Երևան-Հռոմ թռիչքի պատկերն է հրապարակել, որում տոմսի արժեքը 35.88 եվրո է: Ֆեյսբուքահայության արձագանքը գրառմանը չի ուշացել:

Օգտատերերից մեկը նման մեկնաբանություն է թողել.«Մնաց վիզան էլ հեշտացվի ու պերերիվս Եվրոպաներում կանեմ»:

«Զվարթնոցից էժանով կթռնենք Հռոմ: Մերսի քեզ, Ռևազյան Տաթև», «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, դեռ հավատալ չենք կարողանում տարի ու կես է անցել», «Դե, լավա վարչապետ ջան, մենք էլ շուտ-շուտ կայցելենք Հայաստան. ողջ Եվրոպայի հայությունն ուրախ է», «Վարչապետ ջան, վիզային ռեժիմն էլ դյուրին դարձրեք որ ժողովուրդը կարողանան օգտվել։ Շատ լավ գործ եք արել, շնորհակալ եմ», «Ավելի էժանա, քան Զվարթնոցից դեպի տուն տաքսին», «Եվրոպայում էլ է էդքան թռիչքների արժեքը. կեցցե մեր վարչապետը, շուտ-շուտ կգանք Գյումրի, ուռա», «Տաթևիկ Ռևազյանը շատ ջանք ա թափել, որ հասնի էս արդյունքին: Respect Tatevik Revazyan. Thank you.», «Այդ գնով կարելի է ամիսը մեկ գնալ»:

«Մնաց վիզան էլ հեշտացվի ու պերերիվս Եվրոպաներում կանեմ»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here