տուն Մամուլ «Պերեվարոտի» հույսով՝ վերբովկա. ինչպե՞ս են քոչարյանականները մարդկանց հավաքագրում. «Ժամանակ»

«Պերեվարոտի» հույսով՝ վերբովկա. ինչպե՞ս են քոչարյանականները մարդկանց հավաքագրում. «Ժամանակ»

278
0

«Ժամանակ»-ը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո, թե չի բացառվում, որ կուսակցություն կստեղծի, նրանք արդեն գործի են անցել: Մասնավորապես՝ սկսել են մարդկանց հավաքագրել:

Նախորդ իշխանության օրոք ընտրությունների ժամանակ ՀՀԿ ձեռագրով քոչարյանականները ցուցակներ են կազմում ըստ տարածքների, վարչական շրջանների և սկսում աշխատանքներ տանել քաղաքացիների հետ:

Օրերս քաղաքացիներից մեկը մեզ պատմեց, որ մի երիտասարդ իրեն առաջարկել է միանալ Քոչարյանին՝ միասին «պերեվարոտ» անելու համար: Երիտասարդը նաև ակնարկել է, որ Քոչարյանին միանալու դեպքում «մեջը բան կա»: Այսինքն՝ ակնարկել է, որ հավաքագրումը փողի դիմաց է իրականացվում»:

Մանրամասները՝ թերթի համարում: