տուն Uncategorized Պետք չէ փալաս լինել, որի վրա ոտքերն են սրբել. Մեդվեդևը` Յանուկովիչին

Պետք չէ փալաս լինել, որի վրա ոտքերն են սրբել. Մեդվեդևը` Յանուկովիչին

141
0

dmitry-medvedev-viktor-yanukovich-ukraine-visit-2

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Ուկրաինայի հետ, եթե այն օրինական և արդյունավետ լինի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով ITAR-TASS գործակալությանը:

Ուկրաինայի իշխանությունները պետք է կենտրոնան, որպեսզի «նրանց վրա չսրբեն ոտքերը փալասի նման», Interfax գործակալությունը փոխանցում է Մեդվեդևի բառերը: Մեդվեևն ասել է, որ իշխանությունը պետք է պաշտպանի ժողովրդին, իրավապահ մարմիններին, որոնք պաշտպանում են պետության շահերը և մարդկանց:

«Միայն այդ դեպքում կարելի է զարգացնել լիարժեք տնտեսական համագործակցությունը», — ասել է Մեդվեդևը: