տուն Սպորտ Պետք չէ համեմատել ներկայիս Ռեալն «իմ» Ռեալի հետ. Զիդան

Պետք չէ համեմատել ներկայիս Ռեալն «իմ» Ռեալի հետ. Զիդան

73
0

Zinedine_Zidane_2008

Մադրիդի «Ռեալի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը հույս ունի, որ մադրիդյան ակումբն այս մրցաշրջանում կհաղթի բոլոր այն մրցաշարերում, որին մասնակցում է: Նա նաև կոչ է արել չհամեմատել ներկայիս թիմին «իր» թիմի հետ:

«Չեմ կարծում, թե պետք է համեմատենք ներկայիս թիմն, այն թիմի հետ, որում ես եմ խաղացել: Յուրաքանչյուր ժամանակաշրջանում կան իր դրական և բացասական երևույթները: Հիմա մեր թիմը շատ երիտասարդ է, իսկ երբ ես էի խաղում, թիմում ավելի փորձառու ֆուտբոլիստներ էին հավաքված: Այժմ մենք պետք է խոսենք այն մասին, որ կարող ենք նվաճել մրցաշրջանի երեք տիտղոսները: «Ռեալը» միշտ իր առջև դնում է առավելագույն նպատակներ: Մենք արդեն Իսպանիայի գավաթի եզրափակիչում է, մենք առաջնության առաջատարների թվում ենք, համարյա հասել ենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»,- ասել է Զիդանը: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը: