Արեգ Գևորգյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Իրավական պետություն ստեղծելու համար մեզ հարկավոր է բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն: Իսկ քաղաքացիական գիտակցության ձեւավորման համար հիմնական խոչընդոտը հասարակությանը միտումնավոր դեգրադացնող և առավելագույնս կառավերելի գոյածության վերածող ռեժիմն է: Հետևաբար դեպի իրավական Հայաստան տանող ճանապարհին մեր առաջին խոչընդոտը` Սերժ Սարգսյանի ռեժիմն է: Նրան հեռացնելու համար նունպես անհրաժեշտ է քաղաքացիական գիտակցության որոշակի աստիճան: Հարկավոր է առնվազն սեփական տարրական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության զգացում: Իսկ սա արդեն հասարակության ակտիվ հատվածի գործն է` դիմադրելով ռեժիմի ինտենսիվ, հուսահատեցնող քարոզչությանն ու ռեպրեսիաներին, թեկուզ կարճ ժամանակով համախմբել ժողովրդին, օգնել նրանց վերգտնել սեփական ուժերն ու երկրի իրական տերը լինելու գիտակցումը, արդյուքում` տապալել իրեն կեղեքող ու թալանող համակարգը:
Սա դեպի ազատ Հայաստան տանող ճանապարհին ամենաբարդ գործն է, որը պահանջում է համբերատարություն, ուժերի գերլարում, համախմբվածություն, առանց այն էլ սուղ ռեսուրսների ռացիանալ օգտագործում, հետևողականություն և երկարատև ու սևագործ աշխաըտանքին լծվելու պատրաստակամություն»: