տուն Հասարակություն Իրավական Պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերանայման հարցը

Պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերանայման հարցը

220
0

Ինչպես հայտնի է, ԱԺ կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

Կոռուպցիայի կանխարգելման համար պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու ցանկը: Այս մասին խորհրդարանում ընթացող նիստի ժամանակ հայտարարել է կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը: Նրա համոզմամբ, որոշ դեպքերում հայտարարագրեր պետք է ներկայացվեն ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամների կողմից, այլև՝ փոխկապակցված անձանց:

Որպես հիմնավորում, Լիլիթ Ալեքսանյանը վկայակոչել է մեզանում առկա այն պրակտիկան, ըստ որի՝ տարբեր միջոցներ գրանցվում են ընտանիքից դուրս մարդկանց անուններով: