Ռուսաստանը պետք է դիմագրավի միջազգային ասպարեզում իր դերակատարության նվազեցմանն ուղղված փորձերին։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով անվտանգության մարմինների աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը։
«Այսօր Ռուսաստանը հետևողականորեն ամրապնդում է միջազգային ասպարեզում իր քաղաքական և տնտեսական դիրքերը, մասնակցում է Եվրասիայի տարածաշրջանում լայնածավալ ինտեգրացիոն նախագծերին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այս հարցում Ռուսաստանը հանդիպում է լուրջ մրցակցության։ Պուտինը հատուկ շեշտել է, որ Ռուսաստանը պետք է հակադարձի միջազգային ասպարեզում Ռուսաստանի թուլացմանն ուղղված բոլոր ջանքերին։ Սա, ըստ Պուտինի, ենթադրում է նաև հատուկ ծառայությունների գծով համագործակցության սերտացումը դաշնակիցների և գործընկեր երկրների հետ։