Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ryanair ավիաընկերության առաջարկած տոմսերի սակագներին:
«Լոուքոսթեր՝ չի նշանակում էժան գին, նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները»,- մանրամասնել է պաշտոնյան: Բացի այդ, Տաթևիկ Ռևազյանը կոչ է արել ուշադիր լինել 30 եվրո արժեցող տոմս գնելիս, քանի որ դա վճարվում է բուն ավիատոմսի համար:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ Ryanair ավիաընկերությունն ունի տոմսերի այնպիսի տարբերակներ, որոնք պահանջում են օնլայն check-in անել արդեն տնից և օդանավակայան գալ նստելու կտրոնը ձեռքին: Հակառակ պարագայում՝ օդանավակայանում հավելյալ գումար է գանձվելու: