տուն Տնտեսական Պետք է մտածել ոչ թե անասնագլխաքանակի ավելացման, այլ կերի բազայի մասին

Պետք է մտածել ոչ թե անասնագլխաքանակի ավելացման, այլ կերի բազայի մասին

184
0

Ըստ գյուղնախարարության տվյալների՝ Հայաստանում կա 660 հազար խոշոր եղջերավոր անասուն և օգտագործման համար պիտանի 400 հազար հա արոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի գիտության գծով տնօրենի տեղակալ, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդամ Ստեփան Խոյեցյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանում 1 մլն հեկտար արոտավայր կա, բայց դրա մեծ մասը գուղձերով է պատված կամ անապատացված է: Եվ 400 հազար հա օգտագործման համար պիտանի արոտը բավարար չէ 660 հազար անասունի համար, քանի որ 1 անասունին բաժին պետք է ընկնի 1 հեկտար արոտ: «Հիմա եթե մենք գնում ենք անասունների գլխաքանակը անընդհատ ավելացնելու ճանապարհով, ինչի մասին գյուղնախարարությունում անընդհատ փառաբանում են, մենք սխալ ենք անում, որովհետև կեր չկա»,- ասաց Խոյեցյանը՝ շեշտելով, որ առաջին հերթին պետք է մտածել ոչ թե անասունների գլխաքանակն ավելացնելու, այլ կերի կայուն բազա ստեղծելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here