ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի զորավարժություններին:
Փաշինյանը նշեց, որ զորավարժություններին մեր արձագանքը արդեն ներկայացվեց. 100 փաստերի մեջ զինված ուժերին վերաբերող լուրջ բաներ կային, սակայն կարծում է, որ կառուցողական բանակցային գործընթացով պետք է լուծել այս հարցը: Վարչապետը շեշտեց՝ Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո ԼՂ հարցի կարգավորման չեն գնա, պետք է դադարեցնել այդ ճանապարհը՝ մեզ սպառնալու միջոցով լուծում պարտադրելու փորձերը:
Վարչապետը շեշտեց՝ պատրաստ են կառուցողական քննարկումների:
«Մեր դիրքորոշումը կառուցողական է՝ հիմնված փաստերի վրա, մենք ուզում ենք հարցի կարգավորման հասնել, ոչ թե ձև անել: Պետք է ձև անելը դադարեցնել ու անցնել իրական քննարկումների, ոչ թե ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,- ասաց նա: