տուն Հասարակություն Պետք է հանցակազմ լինի. Ծառուկյանը՝ քրեական ենթամշակույթը վերացնող նախագծի մասին

Պետք է հանցակազմ լինի. Ծառուկյանը՝ քրեական ենթամշակույթը վերացնող նախագծի մասին

197
0

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ խորհրդարանում քննարկվող քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված օրինագծին, որը քրեական պատասխանատվություն է սահմանում, այսպես կոչված, «օրենքով գողերի» քրեական հեղինակությունների նկատմամբ։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ պետք է հանցակազմ լինի, որ մարդու իրավունքները չոտնահարվեն։

«Պետք է շեշտադրումը անեն, թե որ հանցանքի համար, որն է հանցանք օրենքով սահմանված կարգով, որ պատժելի լինի: Թե չէ օդի մեջ գրելով, էդտեղ հիմնավորումներ չկան: Եկեք խստացնենք, երկու տարին դարձնենք 5 տարի, 10 տարի, բայց ինչ-որ մարդու իրավունքներ կան, կա հանցանք: Պետք է հանցանք, հանցակազմ լինի, որ մարդու իրավունքների խաթարում չլինի»,- ասաց Ծառուկյանը: