տուն Քաղաքական Միջազգային Պետք է համոզել Գյուլին չհեռանալ քաղաքականությունից․ Թուրքիայի փոխվարչապետ

Պետք է համոզել Գյուլին չհեռանալ քաղաքականությունից․ Թուրքիայի փոխվարչապետ

90
0

abdullah-gul-bio

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին պետք է համոզել, որպեսզի նա չլքի քաղաքականությունը և հեռանա Արդարություն և զարգացում կուսակցությունից նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը։ Հաղորդում է Haber7 հեռուստաալիքը։

Նրա խոսքերով՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում կլինի ուժեղ առաջնորդ, սակայն կուսակցության ղեկավարն էլ պետք է ուժեղ լինի։ Բեշիր Աթալայը չի բացառել, որ Աբդուլլահ Գյուլին այս պաշտոնում կփոխարինի Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։

Ավելի վաղ Գյուլը հայտարարել է, որ հնարավոր է հեռանա քաղաքականոթյունից առաջիկա օգոստոսին նախագահական ընտրություններից հետո։ Տեղեկացնենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահն ընտրվելու է համապետական ընտրությունների ժամանակ։