Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը կասկածի տակ է դրել այն հավաստիացումները, թե կորոնավիրուսի տարածումը ամռանը կդադարի, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մել դեռեւս պարզ չէ, ինչպիսին կլինի վարակի ակտիվությունն ու դինամիկան տարբեր կլիմայական պայմաններում։ Մենք պետք է խոստովանենք, որ վարակը կարող է պահպանել տարածվելու իր ունակությունը»,- ասել է Ռայանը։
Նրա գնահատականով, դեռեւս չկան հիմնավորումներ` ենթադրելու, որ կորոնավիրուսը «ուղղակի կանհետանա ամռանը»։
Նշենք, որ այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը 98023 է։
Ներկայումս ԱՀԿ-ում ուսումնասիրվում են ախտորոշման թեստավորման 40 մեթոդներ, և մշակվում է 20 պատվաստանյութ: