տուն Լուրեր Պետք է խթանենք մասնագիտական կրթության զարգացումը Հայաստանում. ԿԳ նախարար

Պետք է խթանենք մասնագիտական կրթության զարգացումը Հայաստանում. ԿԳ նախարար

275
0

big_ef7f2ef920b3d04aba279be677df7173

Այսօր Ազգային Ժողովի նիստին Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օերնսդրական նախաձեռնության քննարկմանը ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ այսօր միակ խնդիրը քոլեջից ԲՈՒՀ անցումն է:

«Մենք պետք է խթանենք մասնագիտական կրթության զարգացումը Հայաստանում: Մասնագիտական կրություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր ուզում են աշխատել այդ մասնագիտությամբ: Հայաստանում երկար ժամանակ միջին եւ բարձրագույն կրթություն ստացած շրջանանավարտների հարաբերակցությունը եղել է գլխի վայր շուռ տված 1։4-ի: Պետության կողմից տարված քաղաքականության շնորհիվ այսօր այն կազմում է 1։2»,-ասում է Աշոտյանը:

Մյուս կողմից նախարարը դրական է համարում, որ մասնավոր ԲՈՒՀ-երի քանակը նվազել է եւ առահասարակ քչացել է ԲՈՒՀ-երի թիվը:

«90 մասնավոր ԲՈՒՀ է եղել 2009-ին: Ես կողմ եմ մասնավոր կրթական համակարգին, բայց ինչու այս հարցում պետական բուհական համակարգի վարկանիշը ավելի բարձր է, քան մասնավորի: Մասնավոր ռեստորան գնում են ավելի մեծ հաճույքով, քան հանրային ճաշարան, որովհետեւ այնտեղ որակը լավն է: Բայց մասնավոր ԲՈՒՀ հաճույքով չեն գնում, քան պետական, այսինքն այնտեղ լավ չէ: Կրթությունը նաեւ բիզնես է եւ այն ենթադրում է որակ, ներդրում, դրական իմիջ,  ինչը, ցավոք սրտի, չունի մեզ մոտ մասնավորը ԲՈՒՀ-ը»,-հավելում է Աշոտյանը: