տուն Աշխարհ Պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանի հարցը. Վրաստանի նախագահ

Պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանի հարցը. Վրաստանի նախագահ

265
0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր երկիրը պետք է լուծի Հայաստանի և Ադրբեջանի հետ միջսահմանային խնդիրները, որոշի սահմանները, որպեսզի կայանա որպես պետություն: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Նա հիշեցրել է այն սահմանամերձ տարածքների մասին, որոնք համաձայնեցված չեն հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ, նշելով, որ սահմանազերծման գործընթացը դադարեցվել է:

«Պարզ չէ, թե ինչու մենք չպետք է մեր բարեկամ երկրների հետ ավարտին հասցնենք այս գործընթացը: Մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիքին» տված իր հարցազրույցի ժամանակ:

Զուրաբիշվիլին հավելել է, որ այդ գործընթացի արդյունքում կլինի համաձայնեցված սահման, և դա պարտադիր փուլ է Վրաստանի համար: