տուն Տնտեսական Պետք է ընդդիմանաք քաղաքական շահերին. ո՞վ է ԿԲ նախագահի թեկնածուն

Պետք է ընդդիմանաք քաղաքական շահերին. ո՞վ է ԿԲ նախագահի թեկնածուն

431
0

Այսօր Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը, քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:

ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է  Մարտին Գալստյանի թեկնածությունը «Իմ քայլը» խմբակցության կողմից: «Կարծում եմ` այլևս կարիք չկա ասելու, որ պարոն Գալստյանը շատ հարմար թեկնածու է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Բաբկեն Թունյանը Մարտին Գալստյանին ճանաչում է երկար տարիներ, նրան համարում է պրագմատիկ մարդ: «Մենք ընտրելու ենք ապաքաղաքական կառույցի ղեկավար, ուստի հարկ եղած դեպքում պետք է ընդդիմանաք քաղաքական շահերին»,- ասաց պարոն Թունյանը: