տուն Քաղաքական Հայաստան Պետք է էդ նեյնիմ-նեյնիմներին վերջ տալ. վարչապետ (տեսանյութ)

Պետք է էդ նեյնիմ-նեյնիմներին վերջ տալ. վարչապետ (տեսանյութ)

250
0

Կառավարությունն այսօր քննարկեց նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու քսաներորդ ծրագիրը:

Քննարկման ժամանակ բանավեճ եղավ մարդկանց անձնական տվյալները հրապարակելու հարցի առնչությամբ:

ՀՀ ՊՆ փոխնախարար Բալայանն ասաց, որ կարող են անձնական տվյալների հարցը քննարկել, հետո հաստատել ծրագիրը:

Վարչապետ Փաշինյանն էլ ասաց՝ մենք չենք կարող հարցը քննարկել և հաջորդ տարի օգնել մարդկանց:

Կառավարության ղեկավարը բարկացավ և ասաց, թե հարց է առաջանում՝ քաղաքացին ինչու չի ուզում, որպեսզի իր տվյալները հրապարակվեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ օնլայն գրանցման ժամանակ պետք է քաղաքացին համաձայնություն տա, որպեսզի կարողանա օգտվել աջակցությունից:

Վարչապետն էլ ասաց, որ մեր ժամանակակից իրավաբանության մեջ ամեն օր տարօրինակ կետի ես բախվում:

«Չեմ հասկանում՝ օրենքները խնդիր լուծելու համար են, թե՞ ոչ: Դրա համար էլ արդյուքն այն է, որ մարդիկ չեն հավատում կորոնավիրուսից մահացածների թվերին և այլն: Իրավիճակն արտակարգ է, և պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել հարցը լուծելու համար: Երեսուն տարվա կոռուպցիոներները ընդդիմություն են: Պետք է այս հարցերը լուծել և վերահսկել: Պետք է էդ նեյնիմ-նեյնիմներին վերջ տալ: Հրապարակեք ամբողջ տվյալները: Ով չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակվի, թող չօգտվեի այս աջակցությունից»,- բարկացավ Նիկոլ Փաշինյանը:

Այդուհանդերձ, կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի չեզոքացման հերթական ծրագիրը:

Մանրամասները` տեսանյութում։