Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Անկեղծ կլինեմ, ինձ համար ևս դժվար է դիմակ կրելը. շունչս կտրվում է, դժվար եմ հարմարվում, բայց պետք է դիմանամ անհարմարություններին՝ ինձ ու դիմացինիս պաշտպանելու համար:
Երբ մեր քաղաքն առաջինն էր մեծաքանակ դեպքերի առումով, մենք միասնական էինք, ողջախոհ, զգոն, ավելի բարի, կամեցող, հոգատար: Երկու ամիս անց համավարակը ոչ միայն չի նահանջել, այլև մեծ թափ է ստացել: Մենք չգիտենք՝ ով է վարակված մեր շրջապատում, ումից պետք է զգուշանանք, հաճախ չենք իմանում նաև, որ ինքներս ենք վարակված: Հետևաբար այս իրավիճակում ամենախելամիտ ու պարզ տարբերակը դիմակ կրելն է՝ պաշտպանելն ու պաշտպանվելը: