Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
«Համընդհանուր հայտարարագրումը՝ դա իմ կարծիքն է, որ մենք պետք է պարտադիր անենք և ես դրանում համոզված եմ, որովհետև անցած տարի, երբ մենք այս մասին ակնարկում էինք, աղմուկ էր բարձրանում, բայց ես հիմա ասեմ, եթե մենք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմն ունենայինք՝ այսօր ոնց կօգներ դա մեզ: Էն, որ ես ասում եմ, որ չենք կարողանում գտնել էն բաժանորդին, որը մեր օգնության կարիքն ունի, եթե մենք ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, մենք կտեսնեինք՝ ովքեր են մեր քաղաքացիները, որ ամսական իրենց եկամուտը մինչև 50000 դրամ է, ովքեր են, որ մինչև 100000 դրամ է, ովքեր են, որ մինչև 500000 դրամ է, ովքեր են, որ 1000000 և ավելի է: Եվ կառավարությունն իր որոշմամբ հասցեական կփոխանցեր գումարը և բնականաբար սա լավ առիթ է, որ ես ևս մեկ անգամ արձանագրեմ՝ մենք պետք է գնանք համընդհանուր հայտարարագրման»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին: