Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ առաջին հերթին Էներգետիկայի նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վախը պետք է բռնել:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի գինը 4 դրամով թանկացնելու հայտարարությանըˋ նա ասաց, որ սա նորից արհամարհանք է հասարակության նկատմամբ և ճիշտ չէ տնտեսագիտական առումով:
«Տնտեսվարողները չեն կարողանա պլանավորեն իրենց ապրանքների շրջանառությունը և իրենց վերցրած վարկերի, արտաքին պայմանագրերի շրջանակներում կարող են ձախողվել: Եթե պետական մի մարմինը 88 օր ուշացրել է իր գործառույթը (Մեծամորի ատոմակայան), ու դրա հետևանքով գոյացել են պարտքեր, ինչու պետք է վճարի հանրությունը»,-ասաց Մակարյանը:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հիմնավորում էին նրանով, որ ՀԷՑ-ն ունի 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք:
Մինչդեռ Գագիկ Մակարյանը ասում է, որ որ որոշ փաստաթղթերում խոսքը 17 միլիարդի մասին է:
«Էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է սպառողների գրպանի փողի պակասման, ապրանքների գնի բարձրացման, որը ստվերայնության է բերելու: Կառավարությունը խոսում է թափանցիկ աշխատելու մասին, բայց կտեսնեք բիիզնեսը ստվերի մեջ է մնալու: ՀՀ Կառավարությունը պետք է ճիշտ գնահատի, հաշվարկի, թե իր էլէկտրաէներգիայի պաշարները բավարարո՞ւմ են ապագա տնտեսության զարգացմանը և պետք է էֆֆեկտիվությունը բարձրացնի համակարգի»,-ասաց Մակարյանը: