Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Հայրս`Շանթ Հարությունյանը ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ Աշոտ Խաչատրյանից՝ լավ վերաբերմունքի համար: Նաև շնորհակալ է ամբողջ անձնակազմից, մասնավորապես` Դավիթ Հովհաննեսյանից, բոլոր դատապարտյալներից` Գառնիկից և մնացածից՝ լավ և ջերմ ընդունելության համար:
Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը: Ասում է՝ կապ չունի Ռոբերտ Քոչարյանը կլինի թե ուրիշները, պետք է բոլորով տապալենք իշխանությունը: Իսկ հետո թող ժողովուրդը ընտրի իր կառավարությանը: Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք պայքարելու իրավունք: Ասում է՝ իմ համար կարևոր է Եվրամիության և Մաքսային միության հարցերը, բայց իմ համար ավելի կարևոր են մարդկային գաղափարները: Մարդիկ փչացած են և չեն կարողանում տարբերել բարին և չարը: Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են: Պետք է կարողանան իրենք իրենց փոխել, իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ:
Կրկին պնդում է, որ եթե 3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի, ներկա մեր իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի:
Բարևներ է փոխանցում բոլորին:
Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ, որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ և Ազնիվ քաղաքացիներին»:
Հիշեցնենք, որ երեկ հանվել էր նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ ընտանիքի անդամների տեսակցության արգելքը, և Շահեն Հարությունյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ: