տուն Տնտեսական Պետք է արգելել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը. Փաշինյան

Պետք է արգելել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը. Փաշինյան

282
0

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրության արժանացրեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրման հիմնահարցը: Վարչապետի խոսքով, որոշակի խնդիրներ կան, ինչը պահանջում է առնվազն միջանկյալ լուծում:

«Մարդիկ այդ մեքենաները բերել են Հայաստան: Կան նաև կուտակումներ: Ի՞նչ պետք է անել, ո՞վ պետք է վերահսկի այդ գործընթացը»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Արձագանքելով խնդրո առարկային՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կա խնդրի, այսպես ասած, վատագույն լուծում, այն է՝ ընդհանրապես արգելել աջ ղեկով ավտոմեքենանարի ներմուծումը՝ Հայաստան: Վարչապետը հակադարձեց, որ դա կարող է արդարացի դժգոհությունների պատճառ դառնալ:

«Պարոն վարչապետ, խոսքը այս պահի այդ մասին չէ. ինչ-որ կետից այդ գործընթացը պետք է անել, օրինակ՝ 2021 թվականից արգելել այդպիսի մեքենաների ներկրումը»:

Նիկոլ Փաշինյանը ողջամիտ համարեց այդ տարբերակը, հորդորեց ռազմավարություն մշակել, ժամկետներ սահմանել այդ ամենը կազմակերպելու համար: