ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ օրավարձով աշխատողները, որոնք ստվերում են եղել, չեն գրանցվել, ունենալու են խնդիր: «Բայց մենք համարում ենք, որ պետք է աջակցենք: Նրանք ոոշակի ոչ այդքան պաշտպանված խավ են, ուրեմն պետք է արտացոլված լինեն, օրինակ, «Փարոս» համակարգում: Կամ դիմել են, բայց չեն ընդգրկվել եւ գործազուրկ են: Մենք նրանց գտնելու խնդիր ունենք»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է, որի պատճառով կասեցվել է որոշ տնտեսվարողների գործունեությունը: