ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ով պատասխանատու է եվրոպական և եվրասիական հարցերի համար, կոչ է արել Ռուսաստանին՝ աջակցել Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Նման հայտարարություն Նուլանդն արել է երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովի և փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովի հետ հանդիպման ժամանակ։ «Նուլանդը լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ և կոչ արել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի հասնի խաղաղության, մարդկային արժանապատվության և քաղաքական որոշման», — նշում են պետքարտուղարությունում։