Հայտնի հումորիստներ Ելենա Ստեպանենկոյի և Եվգենի Պետրոսյանի 2018 թ. ամուսնալուծությունից հետո, նախկին ամուսինների ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Եվգենի Պետրոսյանը չի կարող մուտք գործել այն բնակարան, որտեղ պահվում է արվեստի գործերի արժեքավոր հավաքածուն: Դատարանի որոշմամբ այդ հավաքածուն գտնվում է Ելենա Ստեպանենկոյի պատասխանատվության տակ:
Մոսկվայի Խամովնիչեսկյան դատարանն ամուսինների խնդրանքով գաղտնի է պահել արժեքավոր հավաքածուի ցուցակն ու արժեքը:
«Պետրոսյանի հավաքածուի նկարներից միայն մեկը` Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշերը ծովում» բնօրինակը, գնահատվում է մեկ միլիոն դոլար: Կտավի իսկությունը նախկինում հաստատվել է փորձագետների կողմից: Միևնույն ժամանակ, մեկ միլիոն դոլարն ուղղակի աճուրդի մեկնարկային գինն է: Հնարավոր է, որ նկարն ավելի թանկ գնեն»,- գրել է «Комсомольская правда»-ն: