Չեխիայի ներկայացուցչուհի Պետրա Կվիտովան դարձել է մրցաշրջանի ընթացքում «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի՝ Ուիմբլդոնի հաղթող: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Հեղինակավոր այս մրցաշարի եզրափակչում 6-րդ համարով հանդես եկող Կվիտովան 6:3, 6:0 հաշվով առավելության է հասել կանադացի Էժենի Բուշարի նկատմամբ:
Կվիտովայի համար այս հաղթանակը երկրորդն էր իր կարիերայում: Նա Ուիմբլդոնի հաղթող էր ճանաչվել նաև 2011թ-ին:
«Ես գերազանց մարտավարական հանձնարրություն էի ստացել իմ մարզչից: Ժենին շատ լավ մրցաշա անցկացրեց և շուտով կվերականգնվի: 3 տարի հետո կրկին այստեղ կանգնելը մրցանակի հետ ուղղակի հիասքանչ է», — հանդիպումից անմիջապես հետո նշել է թենիսիստուհին:
Ընդհանուր առմամբ նրա ակտիվում կա Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) 12 մրցաշարերի 1-ին մրցանակ: