Այսօր ռադիոյի միջազգային օրն է: Հանրային ռադիոյի ներկայացուցիչ Գայանե Մարկոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում ռադիոյի խնդիրներին:
«Ինչպես եւ բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ ռադիոն տեխնիկապես հագենալու, զարգանալու խնդիր ունի: Ինչ վերաբերում է հեռանկարինˋ հասանելիությունը մեծացնելն է խնդիրը, իսկ դրա համար պետք է կիրառվի ժամանակակից տեխնոլոգիայի բոլոր միջոցները, որը հիմա արվում է»,-ասում է Մակարյանը:
Նա ցավով է նշում, որ լարային ռադիոն վատ վիճակում է:
«Մենք ապրում ենք մի երկրում, որը խաղաղության առումով խնդիր ունի, սեյսմակայուն գոտում է եւ լարային ռադիոն վերածվում է ռազմավարական գործոնի»,-ասում է Մակարյանը:
Քննարկմանը ներկա Ռադիո Վանի հաղորդավար Ժակը ասում է, որ ասյօր գրեթե բոլոր ռադիոները, բացի հանրայինից, իրենց ֆինանսական խնդիրները լուծում են գովազդի միջոցով:
«Դա միակ տարբերակն է ռադիոկայանը պահելու, բայց նաեւ պետք է շատ լավ ծրագրեր անես, հայտնի հաղորդավարներ վարեն: Շատ գովազդն էլ կարող է խագարել, քանի որ գովազդային հոլովակները շատ են լինում, ինչը կարող է խանգարել ունկնդրին լսել ռադիոն»,-ասում է հադիպմանը ներկա Ռադիո Վանի հաղորդավար Լուսինե Բադալյանը:
Հաղորդավար Ժակը նշում է, որ բոլոր ռադիոկայանները, որոնք FM հաճախականությամբ են, պետք է պետական վերահսկողության տակ գտնվեն:
«Այնպիսի խոսք ու մտածելակերպ են ներկայացնում այսօր շատ ռադիոկայաններով, որ ցածր է ցանկացած նիշից: Պետությունը պետք է վերահսկի, թե ինչ է գնում եթերում: Հասկանում եմ անմիջականությունը, բայց պետք է գրական խոսքը: Մեզ պետք չէ մարդկանց աղբ տալ: Զարմանալիորեն երբեմն աղբը ավելի լավ է վաճառվում, բայց պետք չէ խաբուսիկ հաջողություն վայելել այդ վայրկյանին»,-ասում է Ժակը:
Լուսինե Բադալյանը ասում է, որ ռադիոն դաստիարակող գործառույթ է կատարում:
«Ոչ միայն ինֆորմացնելու, այլև դաստիարակելու, մտածելակերպ թելադրելու գործառույթն է: Ցավոք սրտի, մեծ մասը կարծում են դաստիարակելու ֆունկցիան FM-ի վրա դրված չէ»,-ասաց հաղորդավարուհին: