տուն ժամանց Շոու-բիզ Պետությունը ոտնահարում է քաղաքացու իրավունքները. Նարեկ Բավեյան. esem.am

Պետությունը ոտնահարում է քաղաքացու իրավունքները. Նարեկ Բավեյան. esem.am

167
0

jskls

Երգիչ Նարեկ Բավեյանը սոցցանցային իր էջում գրառում է արել` նշելով. ««Էս ինչ ա կատարվում: Բանկից զանգում են ինձ ու ասում, որ իմ հաշիվները սառեցված են, ինչի՞ համար, ո՞վ ա սառեցրել, ի՞նչիրավունքով, չգիտեմ: Մոտս տպավորությունա, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչիհետ: Էս ի՞նչ ա կատարվում, մարդու իրավունք մնացե՞լ ա էս երկրում: Շուտ հանեք ձեր գումարներըբանկերից, վաղն էլ կարող եք դուք նմանատիպ զանգ ստանաք»:

Պարզելու համար, թե ինչն է երգչի հաշիվները սառեցնելու պատճառը ESem.am-ը զրուցեց նրա հետ: «Ինքս էլ դեռ չգիտեմ, թե ինչ է կատարվում և որ մեղքիս համար: Ցերեկն ինձ զանգահարեցին բանկից ու ասացին, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հրամանով իմ հաշիվների վրա կալանք է դրված: Փորձեցի պարզել, թէ ինչն է պատճառը, ասացին` վաղը համապատասխանփաստաթղթերով ներկայանամ ԴԱՀԿ, որտեղ ամեն բան պարզ կլինի: Իրականում ինձ համար էականըպատճառը չէ, այլ վերաբերմունքը: Ի՞նչ իրավունքով են սառեցնում քաղաքացու հաշիվները, գուցե այսօրայդ գումարն ինձ շտապ անհրաժեշտ էր: Վստահ եմ` ոչ մի հանցանք չեմ գործել. ո´չ ավազակ եմ, ո´չկրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, ո´չ էլ վտանգավոր հանցագործ, որ սառեցնում են հաշիվներսհետագա գործողություններս կանխելու համար»,- սրտնեղած ասաց Նարեկը:

Ըստ երգչի` պետությունն այս քայլով ևս մեկ անգամ ոտնահարում է իր՝ քաղաքացու իրավունքները: «Եսանգամ չմուծած տուգանքներ չունեմ, ընդհանրապես շատ հազվադեպ եմճանապարհատրանսպորտային խախտումներ անում. այսքան ժամանակ ինչքան տուգանվել եմ,պարտաճանանչ, ժամկետների սահմանում կատարել եմ վճարումները»,- նշեց երգիչը:

Մանրամասները` այստեղ