տուն Քաղաքական Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

Պետեկամուտների կոմիտեն նոր նախագահ ունի

260
0

ՀՀ կառավարությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,–նշված է կառավարության որոշման մեջ։

Նշենք, որ Հովհաննիսյանը 2019–ի հուլիսի 1-ից մինչ օրս զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա այսօր ազատվեց այդ պաշտոնից։

Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագրիստորսի կոչում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է հենց ՊԵԿ–ից` 2009-10 թվականներին զբաղեցնելով ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետի պաշտոնը։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել երեկ` հունիսի 4-ին։