«Մի պահ պատկերացնում եք Շանթը իսկապես հասնում է Բաղրամյան 26 ու հենց Բաղրամյան 26-ի պատերի տակ սկսում են ”պայթյուններ”: Ներքևից Սամվել ”Լֆիկ” Ալեքսանյանը ու Ռուբեն ”Նեմեց” Հայրապետյանը իրենց զորքով ակտիվորեն միանում են սցենարին, սկսում է կրակոցներ, զենք է կիրառվում, որոշ ժամանակ հետո ”իշխանության” կողմից սցենարին մասնակիցներին ”օտբոյ” հրաման է իջեցվում ու Շանթը իր կողմնակիցների հետ մնում է ”մեն-մենակ” Բաղրամյան 26-ում, եթե, իհարկե, այդ ամենից հետո կենդանի են մնում:
Պետական հեղաշրջման ու բոլոր մնացած մեղադրանքների փաթեթը պատրաստ են, արտակարգ իրավիճակ մտցնելու բոլոր ”հիմքերը” սեղանին են ու այդ ամենը օգտագործվում է ըստ ցանկության: Եթե արտակարգ իրավիճակ է մտցվում, ապա Ալիևի հետ հանդիպումը հետաձգվում է, Պուտինի գոյություն չունեցող ”այցը” հետաձգվում է, Վիլնյուս այցը չի լինում այդ պատճառով, սկսվում է ներքին մաքրման գործընթացը, հրաժարականի պահանջը դուրս է գալիս օրակարգից, ռեստարտ է տրվում բոլոր գործընթացներին:
Հ.Գ. Շանթի ազնվության վրա կասկած չունեմ, բայց ցանկացած ազնիվ մղում դիմացինի կողմից այլ նպատակով կարող է օգտագործվել»:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: