տուն Լուրեր Պետական իշխանությունները պետք է դատապարտեն տեղի ունեցած վանդալիզմը (տեսանյութ)

Պետական իշխանությունները պետք է դատապարտեն տեղի ունեցած վանդալիզմը (տեսանյութ)

238
0

IMG_05052

Տևական ժամանակ է ինչ լրատվամիջոցներում հայտնվեց մի տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում եզդիական գերեզմաններ են պղծվել: Այս թեմայով էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքը հայտնեց եզդիների շեյխ Բրո Հասանյանը, ով գերեզմանները քանդողներին համարեց ոչ քրիստոնյա մարդ:

«Հայաստանը աշխարհում այն երկրներից է, որ պայքարում է վանդալիզմի դեմ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են քանդվում հայկական հուշակոթողները Թուրքիայում, Ադրբեջանում և ցավ ենք ապրում նման անմարդկային արարք տեսնելիս: Եվ ահա մեզ մոտˋ Հայաստանում է նման բան կատարվում՝ օրը ցերեկով: Ես չեմ կարող այդպիսի մարդուն հայ անվանել, առավել ևս քրիստոնյա»,- ասաց բանախոսըˋ ավելացնելով, որ պետական մարմինները պետք է դատապարտեն այս քայլը, և մեղավորների նկատմամբ համապատասխան որոշում պետք է կայացվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here