տուն Տնտեսական Պետական գնումների ընթացակարգերի փոփոխությունները դրական արդյունք են տվել

Պետական գնումների ընթացակարգերի փոփոխությունները դրական արդյունք են տվել

141
0

Հունիս-հուլիս ամիսներից սկսած Ֆինանսների նախարարությունը կատարել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որը պետական գնումների գործընթացում վերջին փոփոխությոնների կիրառման դրական արդյունքներ է արձանագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը: Մասնավորապես հունիս ամսվա համեմատ էականորեն կրճատվել է նախարարարության կողմից մերժված պայմանագրերի  քանակը՝ 61 տոկոսից հասնելով 23-ի:

Լիանա Հունանյանը հատկապես կարևորեց բողոքարկման խորհրդի դերի մեծացման և ոլորտում առավելագույն թափանցիկություն ապահովելու ուղղությամբ արդեն իսկ կատարված և կատարվելիք աշխատանքները: Նա միևնույն ժամանակ հորդորեց հասարակական կազմակերպություններին իրենց ներգրավվածությունն ունենալ բողոքարկման հանձնաժողովների կազմում, ինչը մեծապես կնպաստի բողոքարկման ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Հունիս ամսից ներդրվել է www.gnumner.am  կայքի շրջանակային համաձայնագրերի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր գնման առարկայի մասով գրանցված բոլոր մասնակիցների միաժամանակյա ծանուցման գործընթացի ավտոմատացումը` gnumner.am էլեկտրոնային փոստի միջոցով, բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող բոլոր գնումների վերաբերյալ տեղեկատվությունն ու պայմանագրերը այսուհետ տեղադրվում են www.e-gov.am կայքում, կայքի ինտերակտիվ բյուջեի բաժնում տեղադրվում են  նաև պետական գնումների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here