տուն Տնտեսական Պետական գնումների գործընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել

Պետական գնումների գործընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել

155
0

Պետական գնումների գործընթացում կարգավորման դաշտի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը: Նրա խոսքով՝ խստացվել է հաղթող մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափանիշը, մասնավորապես՝ 350 մլն. դրամից մինչև 1 մլրդ. դրամ՝ առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում ընկերության նախկին կատարված աշխատանքների ծավալը չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած իր գնային առաջարկի 30%-ից, իսկ 1 մլրդ. դրամից ավելի նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում՝ 50%-ից:

Պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում   մրցույթի հաղթողը վճարում է տուգանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամ:

Մշակվել են բոլոր տեսակի գնման ձևերի պայմանագրերի, հրավերքների, հայտարարությունների օրինակելի ձևերը: Ֆինանսական չափանիշ է սահմանվել այն ընկերությունների դեպքում, որոնց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջ` չձևափոխված (դրական) աուդիտորական եզրակացության առկայություն: Համապարփակ և ստանդարտացված միասնական ապրանքների և ծառայությունների կոդավորման համակարգ է ներդրվել գնումների բոլոր մասնակիցների համար: Գնումների պլանի պատրաստման և ներկայացման ընդհանուր ժամանակը կրճատվել է 1-1.5 ամսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here