տուն Աշխարհ Պեսկովի կինը ևս վարակվել է կորոնավիրուսով

Պեսկովի կինը ևս վարակվել է կորոնավիրուսով

191
0

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, եւս վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Daily Storm-ը։

Նա նաեւ հայտնել է, որ իրենք հոսպիտալացվել են, որպեսզի չվարակեն ընտանիքի մյուս անդամներին:

«Դա ճիշտ է: Մենք բժիշկների հսկողության տակ ենք: Ես գրեթե ապաքինվում եմ. Կարգավորվել է եւ՛ արյունս, եւ՛ ջերմությունս: Ասում են, որ կանայք թեթեւ են տանում այդ հիվանդությունը: Դմիտրի Սերգեեւիչը եւս հսկողության տակ է: Բուժվում ենք։ Ամենայն հավանականությամբ, նրանից եմ վարակվել: Նա առաջինն է հիվանդացել: Վիրուսը բերել է աշխատավայրից»,-ասել է Նավկան: