ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժումը կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին վերջինս հայտնել է ТАСС գործակալությանը:
«Դեռ բուժվում եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով իր ինքնազգացողության և հիվանդանոցից դուրս գրվելու մասին հարցին: Կրեմլի ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին մտահոգվելու համար:
ՌԴ-ում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են վարակվել, որոնց թվում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության հարցերով նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և գիտության և կրթության նախարար Վալերի Ֆալկովը։