տուն Քաղաքական Միջազգային Պենտագոնն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը զգուշացրել է Մայդանը ցրելու անթույլատրելիության մասին

Պենտագոնն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը զգուշացրել է Մայդանը ցրելու անթույլատրելիության մասին

179
0

267802

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը զգուշացրել է ուկրաինացի իր գործընկեր Պավել Լեբեդևին՝ Կիևի կենտրոնում ցուցարարների դեմ ցանկացած ուժի կիրառման անթույլատրելիության մասին։ Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ՊՆ ղեկավարի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պենտագոնի մամուլի քարտուղարն այս կապակցությամբ հայտարարել է, որ ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է «զինվորականների՝ ցույցերը ցանկացած ձեւով ցրելու մասնակցության վնասների մասին»։ Նա նաև զգուշացրել է, որ «նման վնասներ» կլինեն, եթե ցույցերը ցրելուն մասնակցեն Ուկրաինայի զինված ուժերի ցանկացած ստորաբաժանումներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here