տուն Աշխարհ Պենտագոնը Վաշինգտոն է ուղարկել 1600 զինվորական

Պենտագոնը Վաշինգտոն է ուղարկել 1600 զինվորական

192
0

Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ կապված՝ Պենտագոնը մոտ 1600 զինծառայող է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստականության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:

Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր, անկարգություններ: