ԱՄՆ Պաշտպանության նախարարության Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդականի տեղակալ Մայքլ Մուլրոյը անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Թուրքիայի հնչեցրած գնահատականներին։
Թուրքիան հայտարարել էր, որ գոհ չէ անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ հետ համագործակցության ընթացքից։
Մայքլ Մուլրոյը, հակադարձելով Թուրքիայի մեղադրանքներին, նշել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է բոլոր համաձայնությունները և առաջընթաց է գրանցվել ցամաքում և օդում համատեղ իրականացվող գործողությունների, միասնական կոորդինացնող կենտրոնի կազմավորման առումով։
Ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ հապաղումը և ծրագրի իրագործման ուշացումը կարող է հանգեցնել ծրագրի տապալմանը, իսկ Թուրքիան դրա իրականացման համար վճռական է տրամադրված և հարկ եղած դեպքում միայնակ կգործի։