տուն Աշխարհ Մեքենան մարդկանցով ընկղմվել է եռման ջրով լի փոսը. կան զոհեր

Մեքենան մարդկանցով ընկղմվել է եռման ջրով լի փոսը. կան զոհեր

2142
0

Ռուսաստանի Պենզա քաղաքում խանութի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում մեքենան ընկղմվել է եռման ջրով լի փոսը: Այս մասին հաղորդում է  ТАСС-ը:

Ինչպես հայտնի է դարձել, միջադեպի հետևանքով երկու մարդ մահացել է:

Ստացված տեղեկատվության համաձայն, ողբերգությունը տեղի է ունեցել հողաշերտի փլուզման պատճառով, որն առաջացել է տաք ջրամատակարարման խողովակի խափանման հետևանքով: Փրկարարները հանել են մեքենան եւ զոհվածների դիերը։

Դեպքի հանգամանքները ճշտվում են: