Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում։
Պաշտոնյայի խոսքով՝ ՊԵԿ-ում այսօր թիրախային գործելաոճը բացառվում է․ «Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, կա նախնական պլան: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն»: