տուն Հասարակություն Առողջապահություն ՊԵԿ-ի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

ՊԵԿ-ի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

304
0

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեում այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակման հաստատված երկու դեպք, աշխատակիցները անցնում են համապատասխան բուժում, գտնվում են  բժիշկների հսկողության ներքո և ունեն ապաքինման բնականոն ընթացք»:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդած տեղեկությունը փոխանցում է ArmLur.am-ը` նշելով, որ երկու աշխատակից էլ` ինքնամեկուսացված են: Այս անձանց հետ շփման շրջանակը պարզվել է, բոլորն անցել են թեստավորում` թեստի պատասխանները բացասական են, և այդ աշխատակիցներն արդեն  վերադարձել են աշխատանքի:

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ամենօրյա ռեժիմով իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես` ամենօրյա ռեժիմով ախտահանվում են ՊԵԿ վարչական բոլոր շենքերը, ծառայողական ավտոմեքենաները, աշխատակիցներին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր: ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց ջերմությունը»,- հայտնենել են ՊԵԿ-ից: