տուն Հասարակություն Իրավական ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879...

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն դրամ հարկեր. armtimes.com

313
0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն 858 հազար 744 դրամ հարկեր: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են  կոմիտեից:

Ինչպես գրում է աղբյուրը, նախորդ տարվա հունվարին ՊԵԿ-ը հավաքագրել էր 120 մլրդ 999 մլն 390 հազար 616 դրամ: Այսինքն՝ 2020-ի հունվարին հավաքագրված գումարը 40 մլրդ 880 մլն 468 հազար 128 դրամով կամ շուրջ 33.8 տոկոսով ավելի շատ է եղել:

2020-ի նույն ամսում ՀՀ տարածքում տպվել է 35 մլն 562 հազար 88 հատ Հսկիչ-դրամարկղային կտրոն, որն ապահովել է 138 մլրդ 474 մլն 762 հազար 891 դրամի չափով շրջանառություն: 2019-ի հունվարին տպված ՀԴՄ կտրոնների թիվը կազմել է 26 մլն 404 հազար 949 հատ, ինչն ապահովել է 113 մլրդ 21 մլն 900 հազար 290 դրամի շրջանառություն:

Այսինքն՝ տպված ՀԴՄ կտրոնները 2020-ին ավելի են եղել 9 մլն 157 հազար 139 հատով կամ շուրջ 34.7 տոկոսով: Իսկ շրջանառությունն ավելի է եղել 25 մլրդ 452 մլն 862 հազար 601 դրամով կամ շուրջ 22.5 տոկոսով: