Պեկինի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման ֆոնին կրկին ստիպված են եղել փակել բոլոր դպրոցները, համալսարանները, ժամանցի վայրերը, ինչպես նաև չեղարկվել է 1255 չվերթ, հայտնում է Al Arabiya-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքում գրանցվել է վարակման ևս 31 նոր դեպք:
Ստեղծված իրավիճակը մտավախություն է առաջացրել առ այն, որ Չինաստանում կարող է սկսվել վարակի երկրորդ ալիքը:
Վարակի նոր բռնկումը տեղի է ունեցել Պեկինի շուկաներից մեկում: Այժմ քաղաքում գրանցվել է շուկայի օջախի հետ կապված վարակման 137 դեպք:
Քաղաքի վտանգավոր գոտիների բնակիչներին արգելվել է լքել Պեկինը: Մյուսներին խորհուրդ է տրվել քաղաքը լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Տեղի է ունենում բնակչության զանգվածային թեստավորում: