Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել հանրահայտ One Direction խմբին, որն այս օրերին գտնվում է Սան Պաուլոյում։ Հաղորդում է The Daily Mirror-ը։
Այս խմբի համերգի ժամանակ Պելեի հայտնվելու մասին չգիտեին One Direction-ի մասնակիցները։ 73-ամյա բրազիլացին դուրս է եկել «Մորումբի» մարզադաշտի բեմ և հայտարարել, որ համարվում է նրանց մեծ երկրագուն և կցանկանար միանար նրանց կիթառահարի դերում։ «Ես կիթառ եմ նվագում, և մի օր դա կանեմ Ձեզ հետ միասին։ Չեմ ցանկանում ֆուտբոլ խաղալ, սակայն կիթառ կնվագեմ», — ասել է նա։
Լուրերի համաձայն՝ խմբի ղեկավարներն ու Պելեն միասին աշխատում են համատեղ նախագծի վրա։